«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարողանում մարդավարի աշխատել հանրության հետ». Դանիել Իոաննիսյան
![]() 228 Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 10:00 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի՝ սահմանային անիշխանության դեպքերը նորից ապացուցում են, որ ոստիկանության և ԱԱԾ-ի բարեփոխումներ են պետք Սյունիքի այն բնակավայրերում, որոնք պատերազմի ու Զանգելանի և Քուբաթլուի շրջանների մնացած հողերի հանձնման արդյունքում դարձել են սահմանամերձ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից։ ԱԱԾ-ն պետք է սերտ համագործակցություն սկսեր ՏԻՄ ու այլ պետական ու մասնավոր մարմինների հետ, հստակ ներկայացներ, թե որտեղ ինչ է փոխում, որտեղ ինչ նոր ռիսկեր կան և որ դեպքում ինչ անել։ Ոստիկանությունը պետք է խոսեր բոլոր համայնքների բոլոր բնակիչների հետ, բացատրեր, թե ինչն է փոխվում, ինչն է անվտանգ, իսկ ինչը՝ այլևս ոչ, տար կոնտակտներ, ուր քաղաքացիները կարող են դիմել հարցերի և խնդիրների դեպքում։ Ոստիկանությունը պետք է նաև պարեկություն իրականացներ սահմանամերձ բնակավայրերում ու ճանապարհներին, որ քաղաքացիներն իրենց ապահով զգան։ Բայց ներկայիս ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարողանում նորմալ, մարդավարի աշխատել հանրության հետ։ Արդյունքում հանրությունն իրեն անպաշտպան ու բախտի քմահաճույքին թողնված է զգում, իսկ ուժայիններն ընկալվում են որպես ռեպրեսիվ մեխանիզմներ և ոչ անվտանգության ապահովոզներ»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
