Մահացել է Արկադի Անդրեասյանը

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը: «Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունն ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։
Արկադի Անդրիասյան անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում և հավերժ կմնա մեր հուշերում, որպես հայկական ֆուտբոլի դասական։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին ու բարեկամներին։
Հավելենք, որ 2019 թվականի օգոստոսից Անդրիասյանն աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, զբաղեցնելով նախ զարգացման գծով փոխտնօրենի, այնուհետև գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնները»,- նշված է հաղորդագրության տեքստում։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ՝ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
126118.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
119616.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
68115.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
73414.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
77513.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
196311.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
91710.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
105308.09.2026, 21:24