Մոլորակի յուրաքանչյուր 100-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը՝ հիմնվելով իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տվյալների վրա:
Այսպիսով, վարակվածները կազմում են մոլորակի բնակչության ավելի քան 1%-ը։ ՄԱԿ Բնակչության հիմնադրամը Երկրի բնակչության թիվը տարվա կեսի տվյալներով գնահատում է 7․795 մլրդ մարդ։
Հիվանդության առավել բարձր ցուցանիշ բաժին է ընկնում համեմատաբար փոքրաթիվ բնակչությամբ երկրներին. Անդորայում վարակվել է բնակչության 9,9%-ը (7633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ 7,3%-ը (44809 մարդ), Մոնտենեգրոյում կորոնավիրուս հայտնաբերվել է բնակչության առնվազն 7,2%-ի մոտ (44542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6%-ի մոտ (ավելի քան 18,2 մլն մարդ), Ռուսաստանում այդ ցուցանիշը մոտ 1,9% է (2,9 մլն մարդ)։
Կորոնավիրուսի տարածումը աշխարհում շարունակում է արագանալ։ Մինչև սեպտեմբեր, երբ աշխարհի շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված 2-րդ ալիքը, աշխարհում օրական գրանցվում էր մինչև 300 հազար դեպք։ Հոկտեմբերին այս ցուցանիշն աճել է մինչև օրական 600 հազար դեպք։ Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, գրանցվել է նոր ռեկորդ՝ 24 ժամվա ընթացքում 800 հազար հաստատված դեպք:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17501:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
315Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
176Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
212Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67530.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79228.10.2026, 09:00