«Ռուսն ա կազմակերպել էն, ինչ տեղի է ունեցել՝ և՛ պատերազմը, և՛ լուծումները». Շանթ Հարությունյան
![]() 426 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 14:05 «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի կազմակերպիչներն իշխանության գալու խնդիր են լուծում, իսկ Նիկոլը՝ իր իշխանությունը պահելու: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և նշել, որ ինքը չի հետևում նստացույցերին: «Իրենք չեն գալու Հայաստանի քաղաքական գիծը փոխելու, իրենք ուզում են գալ իշխանության»,- ասել է Հարությունյանը՝ նկատի ունենալով 17 կուսակցություններին և նրանց կողմից առաջարկված թեկնածուին: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նախատեսել է որոշակի մեղմացնող գործընթացներ հաջորդ էն թեկնածուի համար, որին կձգտի բերել ու երկրորդական հարցերում առավելություններ կտա, որ մարդիկ ասեն՝ հեսա մարդը եկավ, սա արեց»: «Ռուսն ա կազմակերպել էն, ինչ-որ տեղի է ունեցել՝ և՛ պատերազմը, և՛ լուծումները»,- ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը: Ըստ Շանթ Հարությունյանի՝ Հայաստանում կառավարած չորս ղեկավարներն էլ «դրսի պրոեկտ են՝ ռուսական ԿԳԲ-ի դրածո»: «Փաշինյանը ռուս-թուրքական ծրագիրն ա շարունակում,- հավելել է նա,- Հայաստանի քաղաքական էլիտան, որոնց ռուսն է նշանակել, չգիտեն՝ իրենք սոված են, թե իրենց քունն է տանում, իրենց փոխարեն Ռուսաստանը գիտի ու հատկապես՝ Պուտինը»,- եզրափակել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
