Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամն առաջարկում է քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը բարձրացնել 100%-ով
![]() 188 Չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ., 13:45 Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց Երևանի 2021 թվականի բյուջեի, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նախագծերի մասին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանի հարցին, թե 2021 թվականին պարգևավճարներն ինչքա՞ն են նախատեսվել, փոխքաղաքապետը պատասխանեց՝ 1 մլրդ 23 մլն դրամ, որը նախորդ տարվանից շուրջ 49%-ով պակաս է: Տիգրան Գալստյանը նշեց, որ «պարգևավճարների ձևաչափին կտրականապես դեմ է, քանի որ շարունակաբար մամուլով քննադատում են, բայց դա իրականում աշխատավարձ է»: Տիգրան Գալստյանի կարծիքով պետք է դրսևորվի քաղաքական կամք և աշխատավարձերը բարձրացվեն՝ 30, 50, 100%-ի չափով՝ ըստ պատասխանատվության չափի. «Առաջարկում եմ քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի, նրանց տեղակալների աշխատավարձը բարձրացնել 100 տոկոսով, բաժնի պետերինը՝ տեղակալներով՝ 50 տոկոսի չափով, քաղաքապետարանի մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսի չափով»: Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ասաց, որ այս պահի դրությամբ չեն կարող դա որպես աշխատավարձ դիտարկել, դրա համար հարկավոր է աշխատավարձերի հետ կապված նախագիծ մշակել, որը պետք է համատեղ մշակվի ավագանիների հետ: Նրանք համաձայնության եկան, որ դա հրատապ հարցերից է և պետք է մինչև փետրվար՝ բյուջեի լրամշակումը, պարևավճարների ձևաչափը հանվի և աշխատավարձերը բարձրացվեն: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
