«Նույն գործընթացը սպասվում է Տավուշի և Արարատի մարզերին». Վարուժան Գեղամյան
![]() 405 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 15:45 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի հայաթափությունը մեկնարկում է Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետն արել է Սյունիքին վերաբերող հետևյալ հայտարարությունը. «2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ նաև հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։ Պարզ բացատրեմ, թե ինչ է սա նշանակում։ 1) Սա փաստացի նշանակում է, որ առաջիկա օրերին հայաթափվելու են Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքները, որովհետև փաստացի կառավարության ղեկավարը խոստովանում է, որ էդտեղ լինելու են «որոշակի ցավոտ իրավիճակներ», այլ բառերով՝ գյուղի մի մասը հանձնվելու է Ադրբեջանին։ 2) Զավեշտալին սակայն այն չէ, որ Հայաստանի տարածքի մի մասի զիջումը Հայաստանի ղեկավարն ընդամենը «ցավոտ իրավիճակ է» բնորոշում։ Դրան պիտի, որ արդեն սովորած լինեք։ Զավեշտը, կամ ավելի ճիշտ՝ իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ փաստացի հայրենի հողի կորստի դիմաց ՀՀ «ամենահայրենասեր» ղեկավարն առաջարկում է փոխհատուցում։ Այսինքն՝ նյութական բարիքի (փողի, բնակարանի կամ այլ նմանատիպ բանի) խոստում հայրենիքը զիջելու դիմաց։ Ու քանի որ ամեն բան այսքան նյութական է ընկալում ՀՀ իշխանությունը, ապա մոտավորապես նույն սկզբունքով Թուրքիան կամ Ադրբեջանը կարող են ՀՀ ներկա տգետների կառավարությանն առաջարկել փոխհատուցում, օրինակ, Սևանի գրավման համար։ Չէ՞ որ տարածքի կորուստն ընդամենը «ցավոտ իրավիճակ է»։ Ստիպված եմ հայտնել նաև, որ այս նույն գործընթացն սպասվում է ՀՀ Տավուշի և Արարատի մարզին։ Արդյոք հնարավոր չէր այս իրավիճակը փոխել։ Իհարկե, հնարավոր է։ Ձևերը շատ պարզ են, սակայն ՀՀ ղեկավարությունը չունի կամք և ցանկություն իրավիճակը փոխելու։ Յուրաքանչյուրիդ լռությունը, պասիվությունը նշանակում է, որ դուք աջակցում եք այս քաղաքականությանը»։ |

«6 մլրդ 537 մլն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար, իսկ Երևանն այս փնթի վիճակում է». Սոնա Աղեկյան
3219:06
«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC (տեսանյութ)
7118:54
«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան
4518:36
«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
8618:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
6618:12
«Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը». Դերենիկ Մալխասյան
7518:00
«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
12817:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
8517:30
