Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էս երկու քարի արանքում Արցախ ու հայրենիք ենք փրկում». Լևոն Բարսեղյան

«Էս երկու քարի արանքում Արցախ ու հայրենիք ենք փրկում». Լևոն Բարսեղյան
344
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 02:10

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քար 1
Ուրեմն երկու տասնյակ կուսակցություն համախմբեն, տիրեն մի քանի մլրդ դոլարի, համարյա մեկ տասնյակից ավելի հեռուստաալիքի ու ռադիոալիքի, լրատվական ու քվազիլրատվական կայքերի 90%-ին, ֆեյքերի ու պրոպագանդիստների մատյան գնդի, խոշոր ու միջին բիզնեսում աշխատատեղերի գրեթե 30%-ին ու հազիվ 2000-ից 5000 հոգի ունենան փողոց ելնող…
Քար 2
Ուրեմն ժողովրդով հեղափոխություն անեն՝ մեկի գլխից մազ չընկնի, 70+% քվե ստանան ընտրություններում, խորհրդարանում լիակատար մեծամասնություն ունենան, կառավարություն կազմեն սրտների ուզածով ու երազանքի հանգույն, աշխարհի կեսը կանգնի օգնելու համար … ու հազիվ կցկտուր բարեփոխումներ անեն քրեապետությունից ելնելու համար ու մինչև ծնկները թաղվեն-մնան ցեխի մեջ…
Կներեք, ու էս երկու քարի արանքում Արցախ ու հայրենիք ենք փրկում։ Փորձում ենք փրկել, այսինքն, մոտավորապես, կարծես թե, երևի…»։