«Այս երիտասարդ մեծամիտն անհայտ մոլորակից «գործուղված այլմոլորակային է»». Արմեն Դանիելյան
![]() 438 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 09:55 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսուհետ դատավորներին պետք չէ «մեղադրել ապօրինի» դատավճիռներ, վճիռներ և որոշումներ կայացնելու համար... Այդ «ենթադրյալ ապօրինությունների» ուղղակի պատասխանատուն բնավ էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորները չեն... այդ ամենի ուղղակի պատասխանատուն մեկ մարդ է՝ ով վիժեցրեց ու «թաղեց» մեր երկրում իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու բացառիկ շանսը... Գուցե «անզգամ փոքրահասակ այդ տղան» բացարձակ կտրված է իրականությունից և չի ընկալում, որ իր թույլ տված ձախողումների համար արժանացել է հասարակության նողկանքին... նա ունակ չէ ընկալել նաև, որ իր տիպաժի պաշտոնյան պարզապես «չարիք է» հասարակության համար... Ու եթե Ռուստամ Բադասյանին թվում է՝ իր «ձախողված» ներկայությամբ դեռ տևական ժամանակ հասարակությանը տառապանք է պատճառելու, ապա նա ուղղակիորեն կորցրել է բանականությունը... Այս երիտասարդ մեծամիտն անհայտ մոլորակից «գործուղված այլմոլորակային է», ով աներկբա կարող է համարվել ժողովրդական հեղափոխությունը ձախողած «անպետք» մարդկանցից մեկը... Հ. Գ. Փառասեր այս երիտասարդն ավելի մեծ վնաս հասցրեց մեզ, քան Արթուր Վանեցյանը... Տապալելու, քանդելու և ոչինչ չանելու առումով նրանք մրցակիցներ են...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
