«Շուռնուխի մայրուղու ձախ մասն ամբողջությամբ վիճելի տարածք է. 12 բնակելի տուն կա». գյուղապետը մանրամասնում է
![]() 287 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 18:20 Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը զանգահարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանին, որպեսզի վերջինը քննարկմանը ներկա պատգամավորներին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է Շուռնուխում: «Մեր մոտ վերջին անգամ գործողություն կատարվել ա ճանապարհահատվածը եռակողմ չափագրելու ժամանակ: Չափագրել են GPS-ով, քարտեզում տեղադրել են հատվածները ու գնացել: Թուրք ա եղել, ռուսը ու մեր Ազգային անվտանգությունից»,- ասաց Արշակյանը: Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քարտեզի հիման վրա են արվել չափագրումները. «Ես չգիտեմ: Ես մեր ԱԱԾ ներկայացուցչին որ հարցրել եմ իմ ներկայությունը էնտեղ պարտադի՞ր ա, ասել ա՝ ոչ»,- ի պատասխան ասել է Շուռնուխի գյուղապետը: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդեն բնակելի տներ, արոտավայրեր հանձնվե՞լ են ադրբեջանական կողմին, ինչին ի պատասխան գյուղապետն ասաց. «Ոչ: Ո՛չ ադրբեջանցիներին ենք տեսել, ո՛չ սահմանապահներին, ո՛չ զորք ենք տեսել, ոչ մի բան: Դեռևս չեն մոտիկացել մեր հատվածին: Գյուղի հիմնական մայրուղու ձախ մասը դեպի Կապան որ գնում եք, էդ թաղամասն ա ամբողջությամբ վիճելի տարածքը...: Էդ թաղամասում 12 բնակելի տուն կա, նախկին փոստի շենքը, բայց դե չգիտեմ՝ կոնկրետ որ մասով ա, ինչ ա, տենց կողքից տեղեկանալով՝ գյուղի վերջին տունը մնում ա մեր սահմանում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
