Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում». Գևորգ Պետրոսյան

«Մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում». Գևորգ Պետրոսյան
327
Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 14:30

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Քաղաքական հետապնդումների շարքերն ընդլայնվում են:
Երկուշաբթի հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է դարի կարևորագույն հարցերից և Հայաստանի այս օրհասական օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը:
Վա՛յ քո, արա՛...
Միանգամից ասեմ, որ այդ խայտառակ նախաձեռնությունը բացարձակապես հիմնազուրկ է ու անօրինակսն:
Մեռա՝ քրքրելով ԱԺ կանոնակարգը, որևէ հիմք չգտա, քանզի այդպիսին չկա Նաիրա Զոհրաբյանի պարագայում:
Դարձյալ քաղաքական հետապնդում՝ կարծիք արտահայտելու համար...
Նիկո՛լ, ճիշտ չես անում, սիրուն չի...
Արդեն պարզ ա, որ իրանց հետ իրավունքի լեզվով խոսելն անիմաստ է...
Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում, թե իրանց սաստավից ո՞վ, էդ ո՞ր քայլածը կարող է կատարել այդ գործն այն արդյունավետությամբ, որ կատարում է Նաիրա Զոհրաբյանը...
Արա լրիվ կորցրել եք ամոթներդ...
Լրջացեք..,
Համ էլ մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում (96 հոդվածը սպառնալիքի տակ է)...»: