Աշխարհում #COVID_19-ով վարակվածների թիվը գերազանցել է 80,7 միլիոնը

Համավարակի սկսվելուց ի վեր, աշխարհում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 80 783 674-ի: Այս մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը 1 օրում աճել է մինչև 1 764 863, ապաքինվել է ավելի քան 56 միլիոն մարդ: COVID-19-ով վարակման 5 միլիոն և ավելի դեպք ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 19 132 726 վարակակիր, արձանագրվել է 333 118 մահվան ելք, ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ:
Վարակվածների թվով 2-րդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է մինչև 10 207 871, մահացածների թիվը՝ մինչև 147 622, ապաքինվել է ավելի քան 9,7 միլիոն մարդ:
Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում։ Այստեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 7 484 285 հիվանդ, մահացել է 191 139-ը, ապաքինվել է ավելի քան 6,6 մլն մարդ:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17501:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
315Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
176Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
212Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67530.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79228.10.2026, 09:00