Հայրենիքի փրկության շարժման կոչը ուժային կառույցներին
![]() 286 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 22:05 Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների: Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների անպատկառ, քաղաքացիներին կոպիտ վիրավորող, սադրիչ եւ բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ: Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը սանձարձակ պատգամավորների նկատմամբ օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն ապօրինի կերպով, բռնի ուժի գործադրմամբ խափանեց քաղաքացիների խաղաղ ակցիաները՝ բերման ենթարկելով եւ անազատության մեջ պահելով բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, ովքեր չեն հադնուրժում հայրենիքի դավաճանությունը: Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ: Հայրենիքի փրկության շարժումը եւ փաստաբանների թիմն արդեն նախաձեռնել են անհրաժեշտ եւ հրատապ իրավական գործընթացներ՝ իրավախախտում թույլ տված ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաեւ ոստիկանության մի շարք ծառայողների քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք հայրենիքի փրկության գործում մեր վճռականությունը: Դավաճանը օր առաջ պետք է հեռանա։ Կրկին կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը եւ ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրենիքը դավաճանած ռեժիմի գերին: Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ 28.12. 2020 թ․»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
