ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է կորոնավիրուսի պատճառով 2021-ին նոր մարտահրավերների մասին

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ 2021-ին աշխարհը կբախվի նոր մարտահրավերների, այդ թվում՝ կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին նա ասել Է Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, «գալիք տարում սպասվում են նոր խնդիրներ, օրինակ՝ COVID-19-ի նոր տեսակները»։
Բացի այդ, ինչպես հաղորդում է AP-ն, Գեբրեյեսուսը նշել է, որ անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հոգնել են համաճարակից: ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել համաճարակաբանական տեղեկատվություն փոխանակել ՄԱԿ-ի և այլ երկրների հետ:
Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել «բրիտանական» SARS-CoV-2 մուտացիայի մասին։ Ենթադրվում է, որ այդ շտամը 70%-ով ավելի վարակիչ է, քան վիրուսի սովորական տարբերակը, սակայն մահացության կամ հոսպիտալացման վրա դրա ազդեցության մասին տվյալները դեռ բավարար չեն: VUI-202012/01-ով վարակման դեպքեր, բացի Միացյալ Թագավորությունից, արդեն հայտնաբերվել են մի շարք այլ երկրներում։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17501:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
315Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
176Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
212Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67530.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79228.10.2026, 09:00