ՄԱԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է 2021թ-ը նվիրել ապաքինմանը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել 2021թ-ը նվիրել կորոնավիրուսային համաճարակի հետևանքներից ապաքինմանը: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի ամանորյա տեսաուղերձում։
«Եկեք հաշտվենք միմյանց և բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, կանգնեցնենք COVID-19-ի տարածումը և 2021թ-ը դարձնենք ապաքինման տարի»,-հայտարարել է Գուտերեշը:
Նա նշել է, որ խոսքը համաճարակի հետևանքներից ապաքինման, «քայքայված տնտեսության և հասարակության» ապաքինման, բաժանումների վերացման և «մեր մոլորակի ապաքինմանն ուղղված գործողությունների մեկնարկի մասին է»:
Նրա խոսքով՝ անցնող տարին փորձություններ, ողբերգություններ ու արցունքներ է բերել։ Կորոնավիրուսի համաճարակը փոխել է մարդկանց կյանքը, և աշխարհում աճում է աղքատության, անհավասարության և սովի մակարդակը: Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ այս տարվա դասն այն է, որ այնպիսի ճգնաժամեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և COVID-19 համաճարակը, կարելի է հաղթահարել միայն ընդհանուր ջանքերով:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17501:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
315Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
176Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
212Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67530.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79228.10.2026, 09:00