«Տարին փակում ենք հերթական դավով». Նարինե Դիլբարյան
![]() 401 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 21:30 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարին փակում ենք հերթական դավով, հայ զինծառայողներին թույլ չտվեցին մեկնել Արցախ, Փաշինյանը դա էլ է պայմանավորվե՞լ, որ մենք այլևս ոչ մեկի անվտանգության երաշխավորը չենք, Արցախում Հայոց զորքի մուտքն են փակում, որովհետև ուզում են խլել հայկականությունը, ու սպասեք ուրախացող թշվառ միամիտներ, Հայաստանը նախկինը չէ, Ադրբեջանի հետ սահմանները բազմապատկվել են, ու այնտեղ ոչինչ չկա, ռազմական կառույցներ, ամրություններ, սահման էլ չկա, այս անիշխանության ու թշվառության շունչն է, Արցախում զորամասեր էին, պաշտպանական կառույցներ: Օ խեղճուկրակ ցնծացողներ, թե իրենց հայ երեխաները հայոց Արցախը չեն պաշտպանելու, արդեն ամենուր թուրքի բերանին են, Աստված նրանց ու մեզ պատժում է, հիմա 10-15, 5 կմ հեռավորությամբ մարտունակ թուրքն է կանգնած Հայաստանի սահմաններին, իր բազմապատկվող ռազմական բյուջեով, այն թուրքը, որը պատրաստ է հանուն թուրքականության ամեն տեղ կռվել, որի համար ամեն ինչ Ադրբեջան ու Թուրքիա է: Պատրաստ կացեք, որ հիմա Հայաստանը բաց արնածոր սահման է, պարտության խորհրդանիշ իշխանությունն էլ, փոխանակ սահմանները ամրացնելու, ընկել է, արտահերթ ընտրություններ է քննարկում իր կազմակերպմամբ, քանզի ընտրությունը բեմականացնելը հեշտ է, անպատասխանատու, անհասցե խոսքեր, առասպելներ ու կեղծիքներ, իսկ պետությունը կառուցելը, պետություն ամրացնելը բարդ ու լուրջ խնդիր է, այստեղ ամբոխավարությունը և խոսքերը զրո են, գործեր են պետք, նվիրում, փորձ և արհեստավարժություն: Այս ամանորին Տիրոջից միայն խելք ու սթափություն պիտի ակնկալեմ, որ վճռականություն է դառնալու՝ տեր կանգնելու Հայաստան-Արցախ մեր տանը, թե չէ թշնամիներն արդեն հերթ են կանգնել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
