«Նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին. ներկայությունս նրանց ավելի շատ էր պետք». սերժանտ Նարեկ Մարտիրոսյան
![]() 304 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 22:55 «Պատերազմ չէինք տեսել ընդհանրապես։ Չէինք պատկերացնում՝ դա ինչ բնույթ կկրի, չէինք եղել ընդհանրապես մարտի դաշտում։ Շատ հանկարծակի սկսվեց, փորձում էինք ամեն մեկս ինչ մասնագիտության որ տիրապետում էինք, օրինակ ես հետախուզական վաշտում եմ ծառայում, տիրապետում հետախուզությանը, մեր մասնագիտությունը, մեր գիտելիքները օգտագործել մարտի դաշտում»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Արցախյան պատերազմի հերոսներից ավագ սերժանտ Նարեկ Մարտիրոսյանը: Նա պատերազմի դաշտում վիրավորվել է, բայց շարունակել է աշխատանքներ կատարել. «Հրետանին հարվածել է մեր դիրքերի վրա։ Սնարյադի «վոլնան» շպրտել է ինձ, ուսս է դուրս ընկել, երբ վերևից ընկա ներքև։ Այդ ժամանակ հնարավորությունը շատ քիչ էր, որպեսզի մեքենա գար մեզ մոտ և վիրավորներ իջեցներ։ Բացի այդ, նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին, որովհետև իմ ներկայությունը նրանց ավելի շատ էր պետք և թեկուզ՝ ես չէի կարողանում կրակել, բայց դիտարկումներ անելով, խորհուրդներ տալով կարողանում էի օգուտ տալ, որպեսզի ավելի անվտանգ լինեն»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
