«Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել». Սեյրան Օհանյան
![]() 400 Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 17:35 ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝ վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա Հովհաննիսյանին, հավերժ խոնարհվելու և խնկարկելու մեր մարտական ընկերների, Արցախյան պատերազմից մինչև այսօր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջ, ազնիվ որդիների շիրիմների, անվան առաջ։ Մենք պարտք ունենք նրանց առջև․ նրանց սխրանքը մեզ զրկեց հանձնվելու, նահանջելու իրավունքից։ Մենք պարտք ունենք այն մայրերին, ովքեր Հայրենիքին իրենց ամենաթանկն են նվիրել և այսօր էլ Կարին Տոնոյանի նման շարունակում են Հայրենիքի պաշտամունքը սերմանել իրենց նայող սերունդների գիտակցության և արյան մեջ։ Այս ծանր տարվա կորուստների ցավը մեզ չի կարող ծնկի բերել։ Որքան էլ դժվար լինի, պետք է նորից կանգնենք ամուր, գոտեպնդվենք՝ միմյանց սատարելով, որպեսզի հաջորդ տարին՝ 2021 թվականը, դիմավորենք մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերները դիմակայելու անսասան վճռականությամբ։ Ուժ և տոկունություն եմ մաղթում բոլորիս։ Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել և պսակվելու է մեր հաղթանակով»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
