Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
351
Ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ., 17:40

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև հերոս զավակների շիրիմներին»: