Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ժողովը կոչեցին Ազգային, բայց քաղաքական ուժերի ժողովից բարձր նշաձող չունեցան». Իզաբելլա Աբգարյան

«Ժողովը կոչեցին Ազգային, բայց քաղաքական ուժերի ժողովից բարձր նշաձող չունեցան». Իզաբելլա Աբգարյան
369
Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 00:45

Երևանի ավագանու նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Ժողովը կոչեցին Ազգային, բայց քաղաքական ուժերի ժողովից բարձր նշաձող չունեցան:
Անվանեցին խորհրդարան, բայց խորհուրդ տալ ու ընդունել չկարողացան:
Ասացին՝ պառլամենտական պետություն ենք այսուհետ, բայց մի կաբինետում գտնվողի հետ ամեն բան կապեցին՝ մի մասը նրա առաջ ծնկած աղոթելով, մյուսը՝ նրա դեմ պայքարելով:
Ավագանի անվան ու բովանդակության մասին լավ է լռեմ ...
Ձևը կերավ բովանդակությունը:
Անվանումն ու էությունը իրար հետ կապ չունեցան:
Բայց այս ամենը կարևոր չի: Մի շեղվեք ձեր՝ ներքաղաքական նկրտումներից ու իրար ուտելուց: Մեղավորներ փնտրեք՝ ցեխոտ գնդակի պես ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը իրար վրա գցելով: Ում ավելի շատ կպավ ցեխոտ գնդակը՝ ինքն էլ պատասխանատու կհայտարարվի: Ու ամեն ինչ կշարունակվի իր հունով: Հարմարավետության զոնան այդպիսին է»: