«Միամտություն կլինի ենթադրել, թե դա արվեց անզգուշության կամ սխալի հետևանքով». Վարդան Ոսկանյան
![]() 416 Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 02:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ին և դրան հաջորդած թոհուբոհում գրեթե մոռացվեց մի կարևոր իրադարձություն՝ Հայաստանի օդում ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջևանի տարածքից։ Կարծում եմ՝ միամտություն կլինի ենթադրել, թե դա արվեց անզգուշության կամ սխալի հետևանքով և առանց թուրքական ներգրավվածության, միայն ադրբեջանական բաշիբոզուկների ջանքերով։ Սադրանքի նպատակն, ըստ իս, մեկն էր՝ խաթարել ռուս խաղաղապահների տեղակայումը, որը չհաջողվեց թուրք-ադրբեջանական կողմին ռուսական, ամենայն հավանականությամբ, չհանրայնացված կոշտ զգուշացումից, իսկ միգուցե նաև սպառնալիքից հետո։ Հայաստանի ներկա իշխանության վարած տգետ և ապաշնորհ քաղաքականությամբ մեր պետության սուբյեկտայնության գրեթե զրոյացման հետևանքով այսօր մեզանում կարծիք կա, թե մեր երկիրը բաժանվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչն, ըստ իս, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանը և Արցախի մեզ մնացած հատվածն ամբողջությամբ բաժին են հասել Ռուսաստանին։ Մինչդեռ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բաժանման հիմնախնդիրը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, վերաբերում է հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորմանը։ Իսկ այդ բաժանումը ոչ միայն չի ավարտվել, այլ դեռ նոր է միայն սկսվել՝ այն էլ կողմերի՝ Ադրբեջանին ամբողջապես տիրանալու հեռագնա մտայնությամբ։ Հաշվի առնելով սա, որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը, բուժելով իր վերքերը և ստանալով երաշխիքներ ու աջակցություն Թուրքիայից, ապագայում չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ։ Իսկ այդ պարագայում կարող է բացվել նաև մեր ռևանշի, որը ես այսուհետ անվանելու եմ հայկական վերանվաճում, իրական հնարավորություն, և որին պետք է պատրաստվել հենց այս պահից՝ չխնայելով որևէ ջանք ու եռանդ»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
