«Դա նշանակում է, որ Հայաստանը կորցնելու է վերապրելու վերջին շանսը». Հայկ Մարտիրոսյան
![]() 344 Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 17:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ պետի Բաքու գործուղվելու փաստը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է իրականությանը: Ամենայն հավանականությամբ, ճշմարիտ է նաև տեղեկատվությունը, որ պատրաստվում է կապիտուլյացիայի և Հայաստանի կողմից սեփական հանձնված սահմանները ճանաչելու ակտի ստորագրում այս աննախադեպ դավաճանի կողմից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն առհավետ կորցնելու է վերապրելու որևէ, յուրաքանչյուր և վերջին շանսը: Դա նշանակում է նաև, որ ևս մեկ անգամ հաստատվելու է այն, ինչում այլևս ոչ մի լուրջ մարդ չի կասկածում, որ նիկոլ փաշինյանը ոչ միայն պատմական մասշտաբների աննախադեպ ազգային և պետական դավաճան է, այլև՝ փողով երկիրը թշնամուն բառացիորեն վաճառած մեկը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի ղեկը ձեռքերում պահած արարածը հայ ազգի թշնամին է, նրա ամենամեծ վնասատուն և դահիճը: Առավել վտանգավոր դահիճ և ճիվաղ, քան երիտթուրք եռապետներն էին՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը: Սա խարան է մեր երեսին առհավետ: Եթե, իհարկե, սրանից հետո մենք գոյություն ունենանք ևս մի հարյուր տարի: Բայց խարան է նախևառաջ այն բանի համար, որ մենք հանդուրժում ենք այդ խարանը: Որ մենք լուռ և հեզ հետևում ենք թե ինչպես է անգրագետ, անմակարդակ և հագահիգիենիկ մի անազգ անասուն վաճառում հայ ժողովրդի հազարամյա պատմությունը, ջուր դարձնում հազարամյակներով հեղված միլիոնավոր հայերի արյունը և նվաճողին հանդարտորեն հանձնում քաղաքակրթության ծննդավայրերից մեկը՝ տառապանքով և անհաշվելի զոհողություններով ու քրտինքով պահված այս հինավուրց ժողովրդի բնօրրանը: Թո՛ւք և ամո՛թ մեզ: Հազա՛ր ամո՛թ»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
