Հունաստանում բժիշկը COVID-19-ի դեմ պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել

Աթենքի արվարձանում հիվանդանոցի ղեկավարի տեղակալը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում և թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացվել կորոնավիրուսային վարակի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութով պատվաստումից հետո: Այս մասին հայտնել Է Skai հեռուստաալիքը։
Նշվում է, որ 54-ամյա տղամարդու մոտ, ով կորոնավիրուսով չի վարակվել, դեկտեմբերի 30-ին ստորին շնչուղիների ինֆեկցիայի ախտանիշներ են ի հայտ եկել: Վարակի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ախտանիշներ նա նույնպես չի ունեցել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հաջորդ օրը նրա վիճակը վատթարացել է, իսկ հունվարի 1-ին նրա ինտուբացիան անհրաժեշտ են համարել, քանի որ ախտորոշվել է «շնչառական անբավարարություն՝ ստորին շնչուղիների վարակի պատճառով»:
Հունաստանի առողջապահության նախարարությունում նշել են, որ կապ չեն տեսնում պատվաստումների և բժշկի մոտ առաջացած վարակի միջև:
Հունաստանում դեկտեմբերի 27-ին սկսվել է բնակչության պատվաստման արշավը: Pfizer/BioNTech ընկերության առաջին պատվաստումն ստանում են բուժաշխատողներն ու տարեցները ծերանոցներում։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17501:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
315Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
176Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
212Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67530.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65930.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79228.10.2026, 09:00