Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա ի՞նչ երես է»․ Կարինե Հարությունյան

«Սա ի՞նչ երես է»․ Կարինե Հարությունյան
394
Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 03:05

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևն արդեն խոսում է ՀՀ արտգործնախարարի՝ Արցախ այցելության դեմ: Վաղը կխոսի արդեն ՀՀ որևէ այլ պաշտոնյայի, ընդհուպ՝ ՀՀ վարչապետի կամ նախագահի՝ առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ այցելելու դեմ:
Այնպես չէ, որ մինչ այս Ալիևը երջանիկ էր մեր պաշտոնյաների Արցախ այցելություններով, բայց իրավիճակ է փոխվել, այսօր նա խոսում է պատերազմական գործողությունները վերսկսելու հաթաթայով:
Եվ ինչպե՞ս հասանք այստեղ: Նույն՝ Ալիևին հաթաթաներ ու ժողովրդավարության դասեր տալով, բանակը սխալ զինելով, մեր ուժերը գերագնահատելով, պոռոտախոսությամբ, դիվանագիտության մեջ ժուլիկությամբ զբաղվելով, անձնական ձգտումները պետության և ժողովրդի շահերի հետ շփոթելով կամ միտումնավոր շփոթելով, արկածախնդրությամբ ու էլի արկածախնդրությամբ:
Եվ մի բան է ճիշտ հիշել հայ ժողովրդին ահռելի չափերի կորուստներ պատճառածը. «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:
Միայն թե խոսքի ուղղությունը սխալ է ընտրել: Ժողովուրդն իր մարգարիտները Նիկոլ Փաշինյանի առաջ դրեց, նա վերցրեց ու ոտքի կոխան արեց այդ թանկ ու փայփայված արժեքները:
Եվ այս մարդը դեռ հապաղում է արտահերթ ընտրությունների հարցում, դեռ ժամանակ է ձգում, ու դեռ միտք ունի կրկին մասնակցելու ընտրություններին: Սա ի՞նչ երես է»: