«Երաշխիք չեն տալիս, որ մեր էրեխեքն ապահով կհասնեն Արցախ, ո՞նց թողնենք, որ տանեն». զինծառայողների ծնողներ
![]() 322 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 11:30 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներն ահազանգում են՝ «մի շարք ժամկետային զինծառայողների բռնի ուժով տեղափոխում են Արցախ»: «Առավոտյան երեխաներին հայտնել են, որ տանում են Արցախ՝ իրենց զորամասեր: Երեխաները հիմա հրաժարվում են գնալուց: Մենք պահանջում ենք ՊՆ-ից, որ գան իրենք պատասխան տան՝ ինչի՞ են մեր երեխաներին տանում Ղարաբաղ, եթե այնտեղ չի կարող անգամ Հայաստանից նախարար մտնել»,- ասաց ծնողներից մեկը: Նրանց խոսքով՝ սպայից հարցրել են՝ երշախիք տալի՞ս է, որ իրենց որդիներն անվտանգ կանցնեն ճանապարհը և ետ կվերադառնան, ինչին ի պատասխան սպան ասել է, որ չի կարող դա երաշխավորել: Ծնողները պնդում են, որ եթե պետությունը չի կարողանալու ապահովել իրենց երեխաների անվտանգությունը, ապա իրենք թույլ չեն տալու որդիներին մեկնել Արցախ: «Ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ մեր էրեխեքն ապահով կհասնեն Արցախ: Ասում են՝ հանում ենք դուրս, դրանից հետո ինչ կլինի՝ կլինի: Իրենք երաշխիք չեն տալիս, մենք ո՞նց թողնենք, որ էրեխեքը գնան Արցախ: Դեմ չենք, թող գնան, ծառայեն, բայց թող երաշխիք տան, որ մեր էրեխեքն ապահով կլինեն»,- ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
