Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը հանդիպել են Արայիկ Հարությունյանին

Էդմոն Մարուքյանը և Տարոն Սիմոնյանը հանդիպել են Արայիկ Հարությունյանին
389
Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 20:25

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունն այսօր Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:
Կողմերը նաև կարևորել են քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: