«Քարտեզները կարևոր հաղթաթուղթ են, որ թշնամու սրտում միշտ ահ լինի»․ Իրինա Յոլյան
![]() 413 Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 23:10 Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմական ապացույցների մասին պետք է շատ խոսենք։ Մենք դժվար թե հաշտվենք, մեր կորցրածը վերադարձնելու ցանկությունը միշտ է լինելու։ Մեր պապերը պայքարելու և ապրելու համառություն են ունեցել, մենք էլ կունենանք։ Քարտեզները կարևոր հաղթաթուղթ են, որ թշնամու սրտում միշտ ահ լինի, նրանք լավ գիտեն, թե ինչ է նշանակում հային դարձնել վրիժառու։ Հիմա եթե օրինակ Շուռնուխում ոգևորված դրոշներ են բարձրացնում, ընդամենը մի պատճառ կա, որ իրենք զենքով են, իսկ գյուղացին առայժմ կացնով։ Վայ էն օրը, որ անխտիր բոլորը զինվեն։ Կարծում եմ, որ ոչ մի թուրքի կաճի չի համարձակվելու գա ու օրինակ՝ Շուռնուխի էն 11 տներից մեկում մեկը տասը սարքի։ Նրանք գիտեն, որ օրը գալու է, իրենք չեն հասցնելու փախչել՝ աչքը տեսածից է վախենում։ Մեր հողերին տեր կանգնելու ազգային բնավորություն ու գեն ունենք, որ բոլոր ժամանակներում, հարկ եղած դեպքում գլուխ է բարձրացրել, մնացածը ժամանակի հարց է։ Էն, որ հիմա ազգովի հոգեպես քրքրվում ենք, մեր այդ բնավորության գիծը չի մեզ հանգիստ թողնում։ Հողի, վրեժի, արյան կանչը չի ուշանա։ Հազարավոր զոհերի վրեժը դեռ պիտի լուծվի, դրանում կասկած չկա, ընդամենը՝ ժամանակ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
