Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել
![]() 724 Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 23:20 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գերության մեջ է։ «Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կա՛մ էլ՝ որ սպանել են»,–ասել է Սինանյանը։ Նրա խոսքով՝ այժմ ՄԻԵԴ–ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։ Սինանյանը հայտնել է նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գերի է ընկել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
