«Վարչապետը ցանկալի հյուր չէ Պուտինի համար». Ավետիք Իշխանյան
![]() 755 Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 18:00 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնուամենայնիվ նա մեկնում է Մոսկվա։ Ի՞նչ աստիճանի մարդ պետք է զուրկ լինի տարրական արժանապատվության զգացումից, որ գլուխը կախ հանդիպի, ոչ միայն ողջ հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ լցված, այլև անձամբ իրեն նվաստացրած, ծաղրուծանակի ենթարկած Ալիևի հետ։ Ուշագրավ փաստ է նաև, Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ վարչապետին չեն սպասում Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկապես ցանկանում է, որ կայանա եռակողմ հանդիպումը, արդյո՞ք Արա Աբրահամյանն այդպիսի հայտարարություն կաներ։ Իհարկե՝ ոչ։ Այսինքն վարչապետը ցանկալի հյուր չի Պուտինի համար։ Սակայն հայրենիքը թշնամուն նվիրած վարչապետն անդրդվելի է։ Նրա համար պատիվ, արժանապատվություն, ավելին՝ Հայաստան, հայրենիք հասկացողություններն առ ոչինչ են։ Սակայն, ի՞նչ կա այդ ողորմելիի մտքում, ի՞նչ խոստումներ է նա տվել Ալիև-Էրդողան զույգին, որ դեռ չի ավարտել։ Եվ ինչպիսի՞ հերթական խայտառակություն է բերելու մեր գլխին, միայն Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակին է հայտնի։ Իսկ հայաստանյան ընդդիմադիրները հայտարարում են, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից։ Է՛հ, մի ընդունեք, իսկ եթե հենց հաջորդ օրվանից այն սկսի գործե՞լ և Սյունիքը կորցնե՞նք։ Այո՛, հետագայում տարբեր միջազգային ատյաններում քարտեզներ կճոճենք, թե ո՞ր սահմաններում է իրական Հայաստանը։ Հիշեցի Սևրի դաշնագիրը․․․»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
