«Արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան». Հայրենիքի փրկության շարժում
![]() 299 Երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ., 15:30 Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է. «Նիկոլ Փաշինյանն ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ: Հակառակ պարագայում նա պարզապես տեղ չի հասնի: Այսօր՝ վաղ առավոտյան, Փաշինյանի՝ օդանավակայան հասնելն ու դեպի Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ի համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի, «Ալֆա» ջոկատի և այլ կառույցների հազարավոր ներկայացուցիչների ուժերով: Սա իսկապես աննախադեպ երևույթ է: Ուժային կառույցների կողմից նախաձեռնած արտակարգ միջոցառումների հետևանքով արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան: Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև: Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ստորագրի որևէ փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին, ապա նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
