«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան
![]() 354 Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 22:50 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞րբ են հանձնվել Խծաբերդը և Հին թաղերը: Ե՞րբ են գերեվարվել հայ 62 զինծառայողները: Նրանք ժամկետայիննե՞ր են, պահեստազորայիննե՞ր, թե՞ կամավորականներ: Եվ ինչո՞ւ ՊԲ հրամանատարությունը, Հայաստանի ՊՆ-ն նրանց տարհանման անհապաղ, անհետաձգելի քայլեր չի ձեռնարկել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի նրանք հնարավորինս շուտ հայրենադարձվեն: Բայց նաև պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն 62 զինվորականի ճակատագրի նկատմամբ անտարբեր գտնված պաշտոնատար անձինք: Մեր հայրենակիցների ճակատագիրն ինչո՞ւ պիտի կախված լինի միայն Ադրբեջանից: Ռուսաստանը համաձայնագրի միջնորդ չէ, կողմ է, այսինքն՝ ունի պարտավորություն: Ի վերջո, կան ռազմագերիների և պատանդների հարցերով միջազգային կառույցներ: Հայաստանն ինչո՞ւ չի դիմում նրանց: Ինչ-որ պարտավորվածությամբ կաշկանդվա՞ծ է: Մոտ տասը տարի առաջ հայկական դիրքերում էր մնացել ադրբեջանցի պայմանագրային զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի դիակը: Հարցը կարգավորվեց ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խնդրանքով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք, Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին՝ միջնորդելու, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն իր երկրի իշխանությանը մարդասիրական հորդոր անի»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
