«Հեղափոխական հորջորջվող կառավարությունը շան պես դողում է հենց պրոֆեսիոնալ մեդիայից». Վարդ Սիմոնյան
![]() 1602 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 02:05 «ԹԻՎ1»-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու ես քեզ կասեմ՝ լակո՛տ, դու նոր չես մեզ հայրենազրկում․ հայրենավաճառությունը սկսվում է հենց արդարադատության այլասերումից՝ երբ ճշմարտությունը պարտվում է քո դատարանում։ Երկու տարի մեզ քարշ տվեցին քո ծախու դատարաններում, և արդյունքը եղավ այն, որ զմռսվեց ակնհայտ քրեական գործը՝ թքած ունենալով լրագրողական մի ամբողջ թիմի մասնագիտական և մարդկային արժանապատվության վրա։ Վախ պրոֆեսիոնալիզմից՝ ահա ինչ է հայրենավաճառությունը։ Հեղափոխական հորջորջվող կառավարությունը շան պես դողում է հենց պրոֆեսիոնալ մեդիայից։Այլ բացատրություն չունի իրական ԹԻՎ1 մեդիայի առևանգնման և նրա փոխարեն մի ֆեյք TIV1 ցնգնելու օպերացիան, որի թշվառ գոյությունը անարգանք է ոչ միայն ԹԻՎ1 բրենդի, այլ հենց պետության համար, որի հասարակությանն այսօր 24 ժամյա ռեժիմով պարտադրվում է աղբ կլանել և ոչնչանալ մանիպուլիացիոն տրանսի տակ։ Մի ձեռքով քյաբաբ, մի ձեռքով մեդիաճաշարան աշխատացնող շուստրի տարրը կանգ չի առնելու, քանի որ Նիկոլի Հայաստանը երկու ականջով ծափ է տալիս սրանց, չէ՞ որ առողջ մեդիան առողջ հասարակություն է կերտում, իսկ առողջ հասարակությունը հենց գերեզմանափորն է տխմար կառավարության։ Ահա՝ ով և ինչու է կերտում այս անուղեղ և անպատկառ մեդիան։Բայց անգամ տխմարությունն ունի պահպանման ժամկետ, հետնիկոլական Հայաստանը դատապարտված է ունենալ պրոֆեսիոնալ տեղեկատվական հաղորդակցություն, թվանշային նոր ժամանակին հաղորդ նոր մեդիառեսուրսներ, հակառակ դեպքում․․․․․հակառակն ուղղակի ինքնասպանություն է»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
