«Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նամակ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղից։ Տեղի բնակիչները լրջորեն անհանգստանում են իրենց հետագա ճակատագրի համար։ Ավելի շատ են այնտեղ լուրեր հասնում, թե Տիգրանաշենը ևս պիտի հանձնվի Ադրբեջանին։
Հարց ՀՀ կառավարությանը․ ինչո՞ւ հրապարակային և պաշտոնական հայտարարություն չեք անում, որ գաղտնի պայմանավորվածություն ձեռք չեք բերել Ադրբեջանի հետ Տիգրանաշենի վերաբերյալ։
Ինչո՞ւ չեք ասում, որ թշնամու կողմից մատնանշվող Google քարտեզները չեն կարող հիմք լինել որևէ քննարկման ժամանակ, քանի որ դրանք մասնավոր մոտեցումների արդյունք են։
Ինչո՞ւ չեք հայտարարում, որ ՀՀ մյուս շրջաններին չի սպառնում նույն վիճակը, ինչ եղավ Սյունիքի մարզի դեպքում։ Ինչո՞ւ չեք ասում, որ Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի դեպքում ևս թշնամին 1 կիլոմետր չի խախտի նախկին ԽՍՀՄ սահմանները, ինչպես եղավ Սյունիքի մարզի դեպքում։
Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին, որոնց մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին։
Հարգելի ՀՀ կառավարություն, երբ դուք կասկածելի լռում եք, ՀՀ սահմանամերձ շրջանների բնակիչներին այլ ելք չի մնում, քան զենք վերցնել և խրամատ փորել։ Հույս չունենաք, թե հուսալքված մարդիկ կլքեն իրենց տները՝ մտածելով ձեր փոխհատուցումների մասին։ Հայ ժողովուրդը արժանապատվություն ու հայրենասիրություն ունի»:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
8803:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
9702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
9801:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
10800:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12100:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
86Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
77Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
87Երեկ, 22:42