Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   -3 °C

«Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց հենց Արարատ Միրզոյանին». Արտակ Գալստյան

«Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց հենց Արարատ Միրզոյանին». Արտակ Գալստյան
219
Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 10:30

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ Միքայել Մինասյանը թիրախավորեց հենց Արարատ Միրզոյանին և ինչո՞ւ հենց այսօր

Ես բազմիցս նշել եմ, որ 2018թ-ի հեղափոխությունը բեմականացում էր, Սերժն ուղղակի իշխանությունը հանձնեց Նիկոլին, որպեսզի վերջինս հանձնի Արցախը և կրկին իշխանությունը փոխանցի նախկիններին:
Տրամաբանական է, որ այս գործարքի մասին գիտեին եզակիները և ժողովուրդը, այդ թվում նաև ես, անկեղծ համոզված էինք, որ իրոք պայքարել և հաղթել ենք:
Այժմ հեղափոխությունից երեք տարի անց արդեն իսկ ակնհայտ են վերը շարադրված վարկածի ապացույցները՝ Արցախը հանձնված է, նախկինները վայելում են իրենց թալանածը և կյանքը, նրանք 90 տոկոս զբաղեցնում են պետական պաշտոններ:
Նիկոլին մնացել է իրականացնել իր առաքելության վերջին արարը և իշխանությունը փոխանցել նախկիններին, կապ չունի թե այդ նախկինը ում դեմքով կլինի, կարևորը որ վայելի նախկինների անվերապահ վստահությունը և ամբողջովին լինի նրանց պրոյեկտը:
Ուշագրավն այն է, որ նախկինների այդ պրոյեկտի անունը բազմիցս տվել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխության և դրան հաջորդող գործնթացների ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի այդ պրոյեկտի անունը Էդմոն Մարուքյան է:
Եվ իրոք, հենց այս պահին իշխանության կուլիսներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա փոխարեն Էդմոն Մարուքյանին ՀՀ Վարչապետ ընտրելու հարցը: Ի դեպ՝ և՛ էդմոն Մարուքյանը, և՛ նրա թիմակիցները արդեն իսկ բացահայտ հայտարարում են դրա մասին:
Թվում է թե 2018-ի Սերժ+Նիկոլ տանդեմի «Արցախի հանձնում» թատերական ներկայացման վերջին արարի իրականացմանը այլևս ոչինչ չի խանգարում:
17+ կուսակցություններն իրենց դերը փայլուն կատարում են, իրենց վերադարձով և սպասվող հաշվեհարդարով ահաբեկում են ժողովրդին որքան կարողանում են, դա նրանց մոտ ստացվում է և տրամաբանորեն Էդմոն Մարուքյանը այս պահին դառնում է ժողովրդի համար չարյաց փոքրագույնը, որն էլ քիչ թե շատ հասարակության մոտ ընդունելի է դարձնում Նիկոլի հրաժարականից հետո, «Իմ Քայլի» կողմից Էդմոն Մարուքյանին վարչապետ ընտրելը:
Ամեն ինչ հարթ կգնար, եթե չլիներ Արարատ Միրզոյանը, մարդ, որը դեմ է եղել Արցախի հանձնմանը, վիճաբանել է Նիկոլի հետ և Նիկոլից հետո երկրորդ վարկանիշ ունեցող անձն է «Իմ Քայլը» դաշինքում:
Հենց այդ պատճառով էլ իմքայլականների ճնշող մեծամասնությունը, ովքեր տեղյակ չեն եղել Նիկոլ+Սերժ «Արցախի հանձնում» պայմանավորվածությունից, այսօր Նիկոլի հրաժարականի դեպքում վարչապետի պաշտոնին տեսնում են Արարատ Միրզոյանին:
Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի կարողանում բացատրել նրանց, որ իշխանության հետ հանձնումը նախկիններին՝ Էդմոն Մարուքյանի դեմքով, պայմանավորված է եղել դեռևս 2018-ին և չի էլ կարողանում Էդմոն Մարուքյանի լոբինգը կատարել անձամբ, դա նույնն է, որ բացահայտի իր թիմակիցներին իր և Սերժի՝ 2018-ի բոլոր պայմանավորվածությունները:
Այս պարագայում մնում է միայն մի քայլ. չեզոքացնել Էդմոն Մարուքյանի այլընտրանքին՝ Արարատ Միրզոյանին:
Արարատ Միրզոյանի չեզոքացման առաջին չհաջողված փորձը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին, բայց վերջինս չսպանվեց և մնաց կենդանի:
Երկրորդ անգամ այդ ճանապարհով Արարատ Միրզոյանին չեզոքացնելը արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Հստակ հասկանալով սա, Սերժ+Նիկոլը ընտրել են Արարատ Միրզոյանին՝ որպես Էդմոն Մարուքյանի այլնտրանք չեզոքացնելու երկրորդ ՝ վարկաբեկման տարբերակը և այստեղ կրկին խոհանոցից փայլեց Միքայել Մինասյանը՝ հրապարակելով հերթական փաստաթղթերը, թե իբր Արարատ Միրզոյանը հավաքագրված է թուրքական հատուկ ծառայությունների կողմից:
Ի դեպ, ուշագրավ է, որ Միքայել Մինասյանը այս բացահայտումը կատարեց, Նիկոլի և «Իմ Քայլի» երեկվա հանդիպումից հետո, երբ դրա արդյունքներով պարզ դարձավ, որ «Իմ Քայլը» Նիկոլի հրաժարականից հետո ունի իր վարչապետի թեկնածուին և դա Արարատ Միրզոյանն է:
Սպասենք դեպքերի զարգացումներին»: