Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբանի նկատմամբ
![]() 239 Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 17:10 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ: Փաստաբանն իր ելույթի ժամանակ, ըստ դատավորի, հնչեցրեց սուբյեկտիվ, վիրավորական բնույթի հայտարարություններ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։ «Իրականում ես մի քիչ զարմացա, որ այսօրվա դատական նիստին ներկայացա և նոր մեղադրող ներգրավված չէր: Ինձ թվաց՝ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի և իր կիրթ ու համեստ գործընկերոջ հետ հանդիպումից հետո փոխօգնության շրջանակներում կարող էր նաև որոշում կայացվեր այլ մեղադրող ներգրավելու վերաբերյալ»,- իր խոսքում ասաց նա: Դատավորը, նշելով, որ փաստաբանի կողմից խախտվել է կոռեկտության պահանջը, սահմանափակեց վերջինի ելույթը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
