Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա
![]() 827 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 11:15 Հունվարի 19-ին՝ ժամը 18:14-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան–Զանգեր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրատարում․ տուժածներ չկան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12 ավտոմեքենա բախվել է և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա մոտ 30 մ սահել ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Հրշեջ-փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։ Այնուհետև հրշեջ-փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։ |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
210Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
77211.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
44311.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
47311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
97010.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
87210.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
39310.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
45010.02.2026, 10:30
