«Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը». Նարեկ Սարգսյան
![]() 265 Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 15:35 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանին «Ազգային Հերոս» անվանող անձնավորություններ, եթե դուք անմեղսունակ չեք, եթե դուք կոռուպցիոների զավակներ չեք, եթե դուք Հայաստանի թշնամին չեք, եթե ամենավերջին սրիկաներն ու անբարոյականները չեք, ուրեմն՝ դուք հիշողության կորուստ ունեք: Թարմացնեմ ձեր հիշողությունը: Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ բառացիորեն վիժեցրեցին խաղաղ կարգավորման մի սցենար, որով ողջ Արցախը և Լաչինի ամբողջ շրջանը (ոչ թե միջանցքը) առանց մի կրակոցի հավերժ մնալու էր հայկական: Մի սցենար, որով 23 տարի Հայաստանը չէր ենթարկվելու շրջափակման և որով մենք այսօր ունենալու էինք առնվազն 1 միլիոնով ավելի բնակչություն և երկու անգամ ավելի ՀՆԱ: Ու ո՛չ միայն չէր լինելու 2020-ի պատերազմը, այլ նաև 1997-2020-ին «Խաղաղության» ժամանակ սահմանին չէին զոհվելու մեր հազարից ավելի զինվորներ: Ովքե՞ր էին այս պլանը վիժեցնողները: Դրան երեք հոգի էին՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և «հերոս» Ռոբերտ Քոչայրանը: Հիմա հիշեցի՞ք: Դա հերիք է: Մի կողմ դնենք հետագա 10 տարիների Քոչարյանի իշխանության անխնա թալանը, որով «Երևանում տուն չունեցող» մարդը վերածվեց Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկի, հոկտեմբերի 27-ի սպանդը և այն, որ Քոչարյանի անձնական շահագրգռվածություն, որ սպանությունը չբացահայտվի: Եթե սա «վերհիշելուց» հետո էլ Քոչարյանը ձեր համար «Հերոս» է, ուրեմն՝ դուք ընդամենը Քոչարյանի պնակալեզն եք, որոնց համար չկա ոչ մի կարևոր բան՝ փողից բացի: Ինչպես Քոչարյանը թքեց Արցախի ապագայի վրա և անխնա թալանեց մեր երկիրը, էնպես էլ դուք կվաճառեք ամեն բան հանուն փողի և իշխանության: Դուք ձեր սեփական ծնողներին էլ կվաճառեք, Հայաստանն էլ, Ղարաբաղի մնացած մասն էլ, միայն թե փող և իշխանություն ունենաք: Նիկոլի կատարած հանցանքները ձեր հանցանքները մոռացության չեն տալու: Նիկոլը պատասխանատվությունից ոչ մի տեղ չի փախչի: Նիկոլը պատասխան կտա նախ Արցախի կորուստի համար և երկրորդը՝ էն բանի համար, որ դուք հիմա բանտերում չեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
