Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից. կնշանակվի Հովհաննես Հարությունյանը

Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից. կնշանակվի Հովհաննես Հարությունյանը
360
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 22:05

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 21-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից: