Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում». նախարար

«Կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում». նախարար
333
Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 11:40

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին որոշումը: «Նախագծի ընդունումը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Պատերազմի այն մասնակիցները, ովքեր վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին առավելագույն համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: