«Գերիների հետ կապված առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ». Ֆելիքս Ցոլակյան
![]() 312 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 14:30 ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում՝ կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ՝ գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։ Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։ Խիղճ և խաղաղություն բոլորիս...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
