Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու՝ Իսրայելի որոշումը
![]() 264 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 19:45 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում լրացուցիչ 2․572 նոր բնակավայր հիմնելու նախաձեռնությունը, գրում է Ermenihaber-ը: Նշենք, որ Իսրայելի՝ նախօրեին հայտարարած մրցույթով նախատեսվում է 2․112 բնակավայր կառուցել Արևմտյան ափում և ևս 460 բնակավայր՝ Արևելյան Երուսաղեմում։ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելն արգելում է Պաղեստինյան պետության ստեղծումը և այդ երկրում յուրաքանչյուր նախընտրական շրջանում վերոհիշյալ նախաձեռնությունների ու նմանատիպ միջոցառումների ընդլայնումը, որն ուղղված է՝ փոխելու Երուսաղեմի կարգավիճակը, վկայում է «Իսրայելի վտանգավոր պատեհապաշտական մտածելակերպի» մասին։ Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ ապահովելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների և տարածքների պաշտպանությունը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
