«Ֆեյսբուքը ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության գլխավոր գործիք». Վահե Դավթյան
![]() 423 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 18:00 «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք։ Այդ գաղափարախոսությունը, իր հերթին, խարսխված է հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում Հեղինակության հերքման վրա։ Վերանում է կրեատիվ փոքրամասնության միմեսիսը ոչ կրեատիվ մեծամասնության կողմից, որի արդյունքում վերջնականապես ձևավորվում է սպառողական հասարակությունը։ Այն սպառում է ամեն ինչ՝ երշիկից լրատվություն՝ չմտածելով նոր արժեք ստեղծելու մասին։ Այս ամենի գլխավոր արգասիքը կառավարվող քաոսն է, որն այդքան հարմար քաղաքական կառավարման մոդել է ռադիկալ-գլոբալիստների համար։ Ֆեյսբուքն ինքն իրենով հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային ու, հետևաբար, հակապետական երևույթ է։ Դրա ֆենոմենը կայանում է նրանում, որ այն հավասարության նշան է դնում տգետի ու ինտելեկտուալի, մասնագետի ու դիլետանտի միջև։ Ստեղծվում է հավասարության պատրանք, ինչի հետևանքով նույն տգետն ու դիլետանտն սկսում են հավատալ սեփական բացառիկությանը։ Արդյունքում մենք առերեսվում ենք ֆեյսբուքի միջոցով գեներացվող տեղեկատվական աղմուկին, քանզի յուրաքանչյուր օգտատեր իր պարտքն է համարում հրապարակավ արտահայտվել իր կոմպետենտությունից դուրս գտնվող հարցի շուրջ։ Սեփական բացառիկության պատրանքի կուլմինացիան լինում է այն ժամանակ, երբ ֆեյսբուքում որոշակի լսարան ձևավորելուց հետո նույն տգետն ու դիլետանտն սկսում են բարձր դերի հավակնել իրական կյանքում։ Այս պահից ի վեր և սկսվում է իրական ճգնաժամը, որի արդյունքը Հեղինակության վախճանն է ու, ի վերջո, պետության օխլոկրատիզացիան։ Մենք այսօր հենց այդ փուլում ենք»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
