«Մեզ մաշեցնելու են այնքան, մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալուց». Հովհաննես Ավետիսյան
![]() 377 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 22:50 Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1944-ին Բրետոն Վուդյան դրամական համակարգի ստեղծման քաղաքական մոտիվներից մեկը նրա գիտակցումն էր, որ առաջին համաշխարհայինից հետո տնտեսական խնդիրների լուծման ձախողումն էր, որ հանգեցրեց երկրորդ համաշխարհայինին: Բազում անգամներ նշել եմ, որ պատերազմները ռեսուրսների շուրջ է, հետևաբար դրանց ծագումը տնտեսական է: Իսկ մենք մեր առջև ծառացած տնտեսական մարտահրավերները չենք լուծում՝ ընկնելով կարճաժամկետ, այն է՝ պահի մանր հարցերի հետևից, օրինակ, ինչ-որ անիմաստ տնտեսական աճեր ցույց տալու: Արդյունքում, դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշեցնելու են այնքան, մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալուց: Սկզբում մաշացումը լինելու է տնտեսապես, իսկ հետո՝ պատերազմով: Եվ այս պտույտը շարունակաբար կրկնվելու է, մինչև ավարտվենք: Առաջին պտույտն արդեն եղավ: Հիմա հաջորդի մեջ ենք մտել: Սրան ասում են նաև հոռի շրջան: Եթե այս գիտակցությունն ունեցողներ կան, իմացեք, որ իրար հետ անելիք ունենք: Եթե չկան կամ շատ քիչ ենք, պետությունն առաջիկա 1-2 տասնամյակում կդադարի: Սա պեսիմիզմ չէ, սա կոչվում է իրատեսություն»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
