«Հարցն օրակարգում է». Մակունցը՝ ԱՄՆ-ում իրեն դեսպան նշանակելու լուրերի մասին
![]() 320 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 21:05 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Հրանտ Թամրազյանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ «Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է։ Երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», - ասել է Մակունցը։ Մակունցի խոսքով՝ փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, որոնց համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ՝ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարումը չունի», - ասել է նա՝ պնդելով, որ ագրիման առայժմ չկա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
