«Կարծում եմ, որ սա հերթական սարսափ պատմությունն է». Միքայել Նահապետյան
![]() 320 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 16:45 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ Արամ Զ. Սարգսյանը Factor TV-ին տված իր վերջին հարցազրույցում հայտարարել է. «Ես Ձեզ ասում եմ՝ Ադրբեջանն արդեն Ամուլսարով ծրագիր է արել, և ինքը էն գլխից՝ Ջերմուկի էն հետևից հանքը բացելու է, աշխատելու է»։ Հայտարարությունը լսելուց հետո ես բացեցի Google Earth-ը ու հաշվեցի, որ Ամուլսարն Ադրբեջանի սահմանից ամենակարճ գծով 13 կիլոմետր հեռու է ու, եթե իրոք հանքավայրն այդքան մեծ լիներ, որ ձգվեր մինչև սահման՝ Լիդիանն այքան փոքր տարածքի վրա չէր վերցնի թույլտվությունը։ Հետո մտածեցի. լավ, գուցե Ամուլսարից հետո ինչ-որ հատվածում երևակումն ընդհատվում է, հետո Ադրբեջանի սահմանի մոտ վերսկսվո՞ւմ։ Հարցրեցի մասնագետներին ու ստացա պատասխան, որ նման հանքերևակման մասին որևէ ապացույց չկա։ Հիմա. քանի որ ես հիմնավոր պատճառ ունեմ ենթադրելու, որ Արամ Զ. Սարգսյանը, չնայած պատկառելի տարիքին, ստում է՝ առաջարկում եմ հետայսու իր շուրթերից այդ հույժ թարմ նորությունը լսող լրագրողներին, որ պահանջեն պնդման արժանահավատության ապացույցներ։ Իսկ առայժմ ես կարծում եմ, որ սա հերթական սարսափ պատմությունն է От создателей «Արբիտրաժում 4 միլիարդ դոլար կկրվենք» բեսթսելերի»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
