«Պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը». Գագիկ Ծառուկյան
![]() 338 Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 11:00 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը: Ես ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ: Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի հայի օջախի ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Այսօր էլ դեռ մեր բազմաթիվ հերոսների ճակատագիր անորոշության մեջ է, ռազմագերիները սպասում են հայրենիք վերադարձին և բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի այս խնդիրները լուծելը: Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ, ունակ դիմագրավելու մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող փորձություններին: Այսօր ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա թեկուզ հարաբերական, բայց առկա խաղաղության համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հատկապես հենց այսօր մենք պարտավոր ենք ձեզ խոստանալ՝ վերադարձնել մեզնից գողացված հաղթանակը, հայի արժանապատվությունը, սերունդներին փոխանցել մայիսյան եռատոնը նշելու հպարտությունը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
