«Մեր գաղափարախոսությունը պարտվում է թուրք-թաթարական գաղափարախոսությանը». Վահրամ Միրաքյան
![]() 342 Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 19:30 Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունների պայքարը, ինչպես ցանկացած այլ սոցիալական խմբերի դեպքում, նախ գաղափարախոսությունների պայքար է: Ու մենք պետք է գիտակցենք, որ մեր գաղափարախոսությունը պարտվում է թուրք-թաթարական գաղափարախոսությանը: Ինչի վառ ապացույցն է վերջին 800-900 տարիների թուրքերի նկատմամբ բոլոր ոլորտներում մեր նահանջը: Շատ տհաճ է, բայց պետք է գիտակցենք: Թուրքերի՝ Հայկական լեռնաշխարհ մուտքից հետո մենք միայն նահանջել ենք: Դրա վառ ապացույցն է վերջին 30 տարին: Մենք մոռացանք ու ոչ մի պահանջատիրություն չձևակերպեցինք, ասենք՝ հայկական Շահումյանի նկատմամբ, իսկ իրենք ագրեսիվ պահանջատիրությունը պահպանեցին, էլի հայկական, ասենք՝ Շուշիի նկատմաբ: Էլ չեմ ասում պատմական Հայաստանի այլ շրջանների մասին, որոնք մասամբ էին հայկականությունը պահել: Ասենք՝ Գանձակը: Իրենք հաղթեցին գաղափարախոսությամբ: Մեկ-մեկ ինձ թվում է, որ Սասունցի Դավթի ազնիվ, նախահարձակ չլինելու ռազմավարությունը թշնամու նկատմամբ կամ հարձակվելուց առաջ զգուշացնելը.... մրցունակ չեն թուրք-թաթարական, մշտապես ագրեսիվ նվաճողական ռազմավարության նկատմամբ: Մենք պարտվում ենք գաղափարախոսության, ռազմավարության մակարդակում: Էդտեղից է պետք սկսել: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
