«Երկրի իրական դեմքը». Վահան Թումասյան
![]() 300 Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 20:50 «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի իրական դեմքը... Միայնակ տարեցները՝ անօգնական ու անպաշտպան: Այսօր՝ ամբողջ օրը, Գյումրու ծայրամասային տնակային ավաններում և գյուղերում էինք: Ամեն օրվա նման սարսափելի ծանր տպավորություններով եմ վերադարձել: Այս տեսանյութում ներկայացվող միայնակ տարեցը մի քանի օր առաջ վայր էր ընկել և ավելի քան մեկ օր մնացել էր սառը հատակին: Հարևանները 82-ամյա տարեցի տնակի դուռը ջարդել և հայնաբերել էին նրան ցրտահարության շեմին: Հարևանները փորձում են խնամել, անհրաժեշտ փոքր բաներով էլ մենք օգնեցինք: Այսօր կրկին այցելեցինք, դուռը փակ էր, մտածեցինք, թե մեր ահազանգերն ու հրապարակումներն արդյունք են տվել և տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց, ցավոք, կրկին անհիմն լավատես դուրս եկանք: Պաղ վառարանի մոտ ծանր վիճակում տեսանք տարեց կնոջը, երբ դրսից հարևանները դուռը բացեցին.... կրկին փայտ տրամադրեցինք, բայց նրան լուրջ խնամք և բուժում է հարկավոր....»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
