«Չենք ամուսնացել Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք»․ Է․ Մարուքյան
![]() 346 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 21:35 «Դուք ինձ համար համարվում եք պարտության և դավաճանության սիմվոլ։ Չե՞ք պատրաստվում Ձեր դավաճանական քայլերից հետո լքել Խորհրդարանը, քանի որ Ձեզ ընտրել են որպես Փաշինյանի աջակից։ Ինքներդ եք ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե՞ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր «Ազատության» եթերում օգտատիրոջ հնչեցրած հետևյալ հարցին, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Երբեք չեմ ասել՝ ի՞նչ տարբերություն՝ ե՞ս, թե Նիկոլ Փաշինյանը։ Դա մեղմ ասած՝ սուտ է, եթե ոչ միայն՝ լկտի սուտ։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ եմ դավաճանել և ո՞նց։ Չենք ամուսնացել ոչ ոքի հետ, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որ դավաճանեինք։ Ավելին ասեմ՝ փորձ է արվում իմ բառամթերքն օգտագործել պարտության սիմվոլի։ Այո, այսօրվա քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական միավորը, վերջին պատերազմի մեր պարտության սիմվոլն է, մեր ջախջախման սիմվոլն է, և մեզ այս արհավիրքը բերելու սիմվոլն է։ Դա արդեն դաջված է։ Պատմաբաններն արդեն գրել են դրա մասին։ Մենք չենք լինի, բայց սերունդները կկարդան»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
