«Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից». մեղադրող դատախազ
![]() 234 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 14:25 Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացել, որի համաձայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է փետրվարի 3-ից մինչև 8-ը մեկնել ՀՀ-ից: «Դրա հիման վրա ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները նշված միջակայքում վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,- նշեց մեղադրող դատախազը: «Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչով է դա պայմանավորված, ինչով է որոշվում մեկնելու և վերադառնալու՝ դատարանի կողմից թույլատրված ժամանակահատվածը, մենք դրան պետք է տեղեկացված լինենք»,- նկատեց նա՝ պարզաբանում պահանջելով դատավորից: Դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց, որ կտրամադրվեն համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
