«Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին». Յուրի Խաչատուրով
![]() 372 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 15:55 Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, դիմելով դատարանին, ասաց. «Ինձ զարմացնում է մի փաստ. չկա՞ մեր երկրում մեկ այլ դատավոր, որը ձեզնից շատ ավելի ենթարկվող է, քան դուք, և մենք ռիսկի ենք գնում՝ ձեզնից ինքնաբացարկ պահանջելով»: Ապա կրկին դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց. «Այդ կապակցությամբ մի խորհուրդ եմ ուզում տալ, քանի որ ձեզնից ավելի տարիքով եմ: Երբ դուք կհեռանաք խորհրդակցական սենյակ, այնտեղ եթե հայելի կա, լավ է, եթե չկա, ապա կարգադրեք, որ ապահովեն: Հանե՛ք ձեր դիմակը, նայեք հայելու մեջ, հիշեք Էրիկ Ալեքսանյանի խոսքերը, որ դուք կատարել եք հանցագործություն և ինչպես կարող եք դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին, երբ ձեր դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել: Չնայած ես կասկածում եմ, բայց շատ հնարավոր է, որ եթե դուք հեռանաք այս գործից և դադարեք մեր գործով դատավոր լինել, էդ դեպքում կարող է դատախազությունը ձեզնից նեղանա, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նման դեպքում կխնդրեմ իմ փաստաբանին լինել ձեր պաշտպանը»: Խաչատուրովը իր խոսքն ավարտեց՝ հերթական խորհրդով: «Երիտասարդ գեղեցիկ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին, առողջ եղեք»,- ասաց նա դատավորին: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
